Հալեպում ռմբակոծման հետևանքով հայ մայր ու որդի են մահացել
Հալեպում երեկ տեղի ունեցած ռմբակոծման հետևանքով զոհվածների մեջ կա նաև երկու հայ: Հալեպում «Արևելք»-ի աղբյուրները հայտնում են, որ նրանք քաղաքի Կապրի թաղամասում բնակվող Վերա Կենտիմյանն ու նրա 30-ամյա որդի Հարութ Կենտիմյանն են:
«Գանձասար» պարբերականն իր հերթին տեղեկացնում է, որ Վերա Կիրակոսյան-Կենտիմյանը 59 տարեկան էր, իսկ նրա որդին` Հարութ Կենտիմյանը` 30: Ըստ աղբյուրի, նրանց դիերը փլատակների տալից դուրս են բերվել: Նրանց հոգեհանգիստը տեղի կունենա այսօր, Հալեպի Սբ Աստվածածին եկեղեցու մեջ:
Ահաբեկիչ խմբավորումների հրթիռակոծության հետևանքով վիրավորվել է Դավիթ Տեր-Ներսեսյանը:
Թեմային առնչվող հրապարակում`
Հալեպում ծանր մարտեր են. «Արևելք»