Գերմանիայի ԱԳՆ-ն կոչ է արել Իրանին ազդել Սիրիայի վրա
Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնամայերը Իրանի կառավարությանը կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը՝ կարգավորելու Սիրիայում «քաղաքական անցմանը»:
«Ես կցանկանայի տեսնել, որ Իրանն օգտագործի իր ազդեցությունը, որպեսզի սիրիական կառավարությանը հրավիրի բնակցությունների սեղանի մոտ՝ քննարկելու քաղաքական անցման մեկնարկը»,-լրատվամիջոցների հաղորդմամբ, ասել է նա:
Նա նշել է, որ Իրանն ու Գերմանիան կարող են ընդհանուր շահագրգռվածություն ունենան Սիրիայում արյունահեղությունը դադարեցնելու հարցում:
Աղբյուրը նշում է, որ Թուրքիան Ռուսաստանի և Իրանի հետ քննարկում է Սիրիայում քաղաքական կարգավորման հարցը:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան