Հյուսիսկորեացի բժիշկները ծխելու դեմ նոր դեղամիջոց են հայտնաբերել
Հյուսիսային Կորեայի բժիշկները մշակել են դեղահաբեր, որոնք օգնելու են հաղթահարել նիկոտինից կախվածությունը: Նոր դեղամիջոցը բուսական հիմք ունի: Այդ մասին տեղեկացնում է ТАСС-ը՝ վկայակոչելով հյուսիսկորեական ԶԼՄ-ներին:
Բժիշկները պնդում են, որ դեղահաբերը բարձրացնում են իմունիտետը և առողջությանը վնաս չեն: Դեղամիջոցը թույլ է տալիս աստիճանաբար վերացնել ծխելու հետևանքով առաջացած հիվանդությունները, ինչպիսին են` արյունատար համակարգի, շնչուղիների խնդիրները, հազը և ասթման: Բուժման կուրսը 7-10 օր է:
Բացի այդ, որպես ծխելու դեմ պայքարի այլընտրանքային մեթոդ, հյուսիսկորեացի բժիշկները առաջարկում են ասեղնաբուժություն:
Ըստ աղբյուրի, ծխախոտի դեմ նպատակային պայքարի շնորհիվ Հյուսիսային Կորեայում զգալիորեն կրճատվում է ծխողների թիվը: Նման արդյունքի այդ երկրում հասել ենԶԼՄ-ներում առողջ ապրելակերպի մասին ակտիվ քարոզչության արդյունքում:
Երկրում ծխախոտից զերծ գոտի են հայտարարվել կինոթատրոնները, համերգային սրահները, ուսումնական հաստատությունները, հիվանդանոցները: