Հալեպ. Թուրք, չեչեն, թուրքմեն ահաբեկիչները փախնում են հարավային հատվածներից
Հալեպի հարավային հատվածներում ընդդիմության շարքերում ընդգրկված թուրք, չեչեն, թուրքմեն զինյալները փախնում են դեպի Թուրքիա: Այս մասին գրում է arevelk.am-ը՝ հղում անելով արաբական աղբյուրներին:
Սիրայի բանակի թեժ մարտերի հետևանքով հաջողվել է գրավել Հալեպի հարավային մասում գտնվող մի շարք կարևոր գավառներ: Բանակին հաջողվել է հարավային հատվածներում ճեղքել ընդդիմության փակ օղակը:
Հալեպի արևելյան հատվածներում բանակը ծանր մարտեր է մղում «Տահեշ» խմբավորման դեմ: Հաղորդվում է, որ բանակի գրոհի հիմնական նպատակն է դադարեցնել կապը Իտլիպ-Հալեպի միջև:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները