Լոնդոնյան Big-Ben-ը կարող է չաշխատել
Լոնդոնյան հայտնի Big-Ben ժամացույցը 4 ամսով կարող են փակել վերանորոգման նպատակով: Իսկ վերանորոգումը բավական թանկ է լինելու, նշվում է բրիտանական խորհրդարանի հանձնաժողովի հաշվետվության մեջ: Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ֆինանսական հանձնաժողովի հաշվետվության համաձայն, որը ներկայացվել է հանրային պալատին, ժամացույցի հիմնովին վերանորոգումը կձգվի 4 ամիս, ինչը կարող է լինել ժամացույցի աշխատանքի ամենաերկար ընդմիջումը իր 156-ամյա պատմության ընթացքում:
Այս պահին ժամացույցը սլաքների հետ կապված խնդիրներ ունի: Բացի այդ, ժամացույցի մետաղը կոռոզիայի է ենթարկվել, առաստաղին ճեղքվածքներ կան և այլ թերություններ:
«Լուրջ անհանգստություն է առաջացնում այն, որ եթե այդ թերությունները չհարթվեն, ապա առաջիկա երկու-երեք տարում ժամացույցի մեխանիզմը կարող է փչանալ, ինչ խորհրդարանի վարկին մեծ հարված կհասցնի», -ասված է հաշվետվության մեջ:
Վերանորոգումը գնահատվել է 29,2 մլն ֆունտ: