Սերգեյ Իվանով. Սիրիայում դրված է Ռուսաստանի անվտանգության հարցը
«Սիրիայում Ռուսաստանը չունի աշխարհաքաղաքական հավակնություններ»,- «Տասս» լրատվական գործակալությսնը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը` հավելելով, որ այս երկրի տարածքում ռուսական օդուժի գործողության հիմնական նպատակը ահաբեկիչների դեմ պայքարում Սիրիայի օրինական իշխանություններին օգնությունն է:
Բացի դրանից, ըստ Սերգեյ Իվանովի, այստեղ դրված է նաև Ռուասատանի անվտանգության հարցը:
«Դուք երևի թե լսել եք, որ ԻՇԻՊ-ի շարքերում կռվում են Ռուսաստանից և ԱՊՀ այլ երկրներից հազարավոր զինյալներ: Առաջարկում եք սպասել, մինչև նրանք այնտեղ կմարզվեն և հանդիստ կվերադառնան տո՞ւն»,- հայտարարել է Սերգեյ Իվանովը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ՌԴ գործողությունները չեն նպաստի հենց Ռուսաստանում ԻՇԻՊ-ի կողմից ահաբեկչական գործունեության ակտիվացմանը` Սերգեյ Իվանովը հայտարարել է, որ իրենք անում են ամեն ինչ, որ «բոլոր ահաբեկիչները նման պառկած Սիրիայի հողում»: