Հարցազրույցներ 11:00 20/10/2015

Գերասիմ Բարսեղյան. Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզչության առանցքում պետք է լինեն բովանդակային քննարկումները

Քաղաքագետ Գերասիմ Բարսեղյանի հետ Panorama.am-ը զրուցել է սահմանադրական փոփոխությունների ու հանրաքվեի քարոզարշավի շուրջ:

-Այսօր խոսելով Սահմանադրական բարեփոխումների մասին, որոշ քաղաքական ուժերի շրջանում տիրապետում է այն տեսակետը, որ դրանք այնքան էլ ժամանակի հրամայական չեն և իրականացվում են իշխանությունների վերարտադրման ծրագրի շրջանակներում: Ի՞նչ եք կարծում, այս մոտեցումն արտահայտում է առկա քաղաքական զարգացումների տրամաբանությունը, թե՞ ավելի շատ շահարկումների շարքից է:

- Առհասարակ, խոսելով պատեհության մասին պետք է նշել հետևյալը. մի կողմից ակնհայտ է, որ գործող Սահմանադրությունը, ըստ էության, ապացուցել է իր կենսունակությունը և, կարծես, դիմանում է նաև ժամանակի մարտահրավերներին, սակայն նաև պարզ է` կայուն ժողովրդավարական հունով առաջ շարժվելու համար անհրաժեշտ է արդիականացնել քաղաքական համակարգը, առավել դինամիկ և ապակենտորանացված դարձնել պետական կառավարումը, ինչպես նաև` հասարակության հետագա ժողովրդավարացման տեսանկյունից` գործող մեխանիզմներ ամրագրել: Այս տեսանկյունից, գուցե թե, փոփոխությունները հասունացած են: Բոլորովին այլ հարց է, որ առայժմ այդ առումով իրական հասարարակական պահանջ կամ պատվեր, կարծես, ձևավորված չէ: Այսինքն միանգամայն պարզ է, որ շարքային քաղաքացիները Սահմանադրական փոփոխությունները չեն համարում այն առանցքային խնդիրը, որի լուծումը կարող է կտրուկ բարելավել իրենց կյանքի որակը: Բայց սա ոչ թե պետք է «թևաթափ» անի նախագծի կողմնակիցներին, այլ ընդհակառակը ավելի վճռական տրամադրի նրանց` այդ պահանջարկի ձևավորման և առհասարակ փոփոխությունների կարևորությունը հստակ ներկայացնելու տեսանկյունից: Ինչ վերաբերում է իշխանությունների վերարտադրվելու ծրագրին, կարծում եմ գործող Սահմանադրությունը նույնպես նման հնարավորություն տալիս է: Ընդամենը պետք է 2017թ. ԱԺ ընտրություններում քաղաքական մեծամասնություն ունենալ և վարչապետի պաշտոնը պահել: Այդ ժամանակ եթե նույնիսկ Նախագահը տվյալ քաղաքական թիմից չլինի, չի կարող հաշվի չնստել ուժեղ վարչապետի առկայության հետ: Սահմանադրագետներն, առհասարակ, խառը կառավարման պարագայում նման իրավիճակը երբևէ չեն բացառել, այսինքն երբ իրականում իշխանությունը կենտրոնանում է խորհրդարանական մեծամասնության և նրա կողմից նշանակված վարչապետի ձեռքում:

-Բայց այս դեպքում քաղաքական համակարգը կարող է հայտնվել պերմանենտ ճգնաժամերի մեջ, նաև մեծ է երկիշխանության հաստատման վտանգը` դրանից բխող բոլոր հետևանքներով: Գուցե, այս հանգամանքը հաշվի առնելով են իշխանությունները նախաձեռնել այդ փոփոխությունները:

-Գիտեք, գործող Սահմանադրության մեջ այդ դեպքերի համար կան շատ հստակ մեխանիզմներ, որոնք հենց այդ ճգնաժամերից, տարաբնույթ կատակլիզմներից քաղաքական համակարգը և մեծ հաշվով` երկիրը պաշտպանելուն են միտված: Իսկ եթե մենք նկատի ունենք արտասահմանադրական մեխանիզմները` հեղափոխական զարգացումներ և այլն, ապա թե նոր, թե գործող, թե աշխարհի լավագույն սահմանադրության պարագայում հնարավոր չէ խուսափել կատակլիզմներից:

-Այդուհանդերձ, այսօր արդեն ակնհայտ է, որ «այո»-ի կողմնակից քաղաքական ուժերի համար այնքան էլ դյուրին գործ չի լինի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անցկացնելը. պարզ է, որ դրա դեմ տրամադրված քաղաքական ուժերը հազիվ թե մտնեն բովանդակային բանավեճի մեջ: Ձեր կարծիքն այս առնչությամբ:

- Ինչ խոսք, նման սցենար այսօր ուրվագծվում է: Բայց բովանդակային բանավեճն ինչ-որ պահից սկսած անխուսափելի է դառնալու: Այս հարցը հնարավոր չէ երկար ժամանակ պահել` "փոփոխություններ չենք ուզում, քանի որ դրանք արվում են այս իշխանությունների վերարտադրման նպատակով" պսևդո-թեզի վրա: Պարզ է, որ այն դարձնելով քարոզչական հիմնական կռվան "ոչ"-ի կողմնակիցները, ուզեն թե չուզեն, պետք է հիմնավորեն, թե փոփոխություններից հետո իրականում ինչպես են գործող իշխանությունները վերատադրվելու, և եթե ըստ իրենց առկա է այդ տրամաբանությունը, ապա ինչն է խանգարում գործող իշխանություններին կառավարել գործող սահմանադրության պարագայում: Գիտեք, բավականին թյուր պատկերացում կա, թե «ոչ»-ի PR-ը շատ ավելի շահեկան մեկնարկային վիճակում է, քան «այո»-ինը: Իրականում «ոչ»-ի կողմնակիցներն էմոցիոնալ անձնավորված և ագրեսիվ PR մարտավարություն են կիրառում` բովանդակային բանավեճից խուսափելու համար: Ընդհանուր դժգոհությունների ֆոնի վրա, հնարավոր է, որ նրանք ինչ-ինչ հաջողություններ ունենան, սակայն հանրաքվեի տապալման մասին խոսելը, թերևս տեղին չէ: Ինչ խոսք, «այո»-ի կողմնակիցների համար էլ դյուրին գործ չի լինելու սահմանադրական փոփոխությունների շուրջ լայն հասարակական կոնսոլիդացիա ապահովելը: Այսօր բացի վերը նշված պսևդո-թեզից կան նաև օդում կախված մի քանի հարցադրումներ, մասնավորապես. ինչո՞ւ հիմա, ինչի՞ համար է փոխվում պետական կառավարման համակարգը և ինչո՞ւ են ընտրվել իշխանությունների ձևավորման ոչ ավանդական մեխանիզմներ` օրինակ խորհրդարանի երկփուլ ընտրություններ` կայուն մեծամասնություն ձևավորելու նպատակով և այլն:

-Եվ վերջին հարց. Արդյոք մեր հասարակությունը ավելի ուժեղացած դուրս կգա այս գործընթացից, թե հերթական անգամ մեծ սթրես կապրենք և հարկադրված կլինենք երկար ժամանակ հաղթահարել դրա հետևանքները:

- Իմ խորին համոզմամբ այս ամբողջ գործընթացը շատ է դրամատիզացվում: Տպավորություն կա, որ մամուլն արհեստականորեն խտացնում է գույները և հասարակություն տեղափոխում` հիմնականում կեղծ «մեսիջներ»: Հենց սա է պատճառը, որ բովանդակային խնդիրները մղվում են երկրորդ պլան և այս ամբողջ գործընթացը ներկայացվում որպես իշխանության համար դասական պայքար: Մյուս խնդիրն, անշուշտ հասարակության անտարբերությունն է: Ինչ խոսք, առօրյա սոցիալական խնդիրների առջև կքած մարդուն դժվար է դարձնել այդ գործընթացի ակտիվ մասնակից: Բայց անկախ ամեն ինչից ակնհայտ է, որ մեծ փոփոխությունների ջատագովը և նախաձեռնողը մեր տիպի հասարակություններում պետք է նախևառաջ քաղաքական էլիտան լինի: Սա այն դեպքն է, երբ փոփոխություններն աշխատում են հետևյալ բանաձևով` քաղաքական էլիտայից` հասարակություն, իսկ այնտեղից էլ հետադարձ կապով և սոցիալական պատվերի ձևով դեպի քաղաքական էլիտա` արդեն դրանց կյանքի կոչման և իրացման համար: Այս սխեմայի լիարժեք գործառնման դեպքում` ինչպես ասում են` կշահեն բոլորը: Եվ տվյալ պարագայում հավասարապես մեծ դեր ունեն և փոփոխությունները նախաձեռնողները ու նաև դրանց դեմ արտահայտվողները: Առաջինները` դրանց նշանակությունը մեր երկրի զարգացման համատեքստում ներկայացնելու առումով, իսկ մյուսները`դրանց վտանգները, հնարավոր բացերն առարկայական մատուցելու տեսանկյունից: Իրերի նման կարգն էլ հենց կդառնա հասարակությանը մեծ սթեսից ապահովագրելու հիմնական երաշխիքը:

Նախորդող հրապարակում`
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեում «Ոչ»-ի ճակատը հաջողության հասնելու ռեսուրսներ չունի. Քաղտեխնոլոգ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am
13:38
Սուրենյանց. Փաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:24
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am
13:17
25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. Բանակը գցել են քացու տակ
25-օրյա զորահավաքի մասնակից Սուրեն Մանուչարյանը որոշել է ֆեյսբուքում պատմել հավաքի ընթացքում տեսածը։ Նա գրում է. ««...Միակ...
Աղբյուր` Panorama.am
12:57
Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում
Այսօր դեռ տեղի չի ունեցել խաչելությունը, թաղումը, Հարությունը...
Աղբյուր` Panorama.am
12:43
Ֆրանսիական կողմն Ակադեմիական քաղաքի ծրագիրը որակել է համարձակ, հավակնոտ և գրավիչ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել...
Աղբյուր` Panorama.am
12:33
Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. Թաթոյան
«Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է: Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու...
Աղբյուր` Panorama.am
12:30
Հայաստանը 29.94 տոննա հումանիտար բեռ կուղարկի Գազայի հատված
«Մարդասիրական օգնության շրջանակներում  տեղահանված անձանց կառավարության կողմից առաջարկվում է տրամադրել մթերք և...
Աղբյուր` Panorama.am
12:29
Քաղաքագետ. Ալեն Սիմոնյանը թող իրան քաղաքական ծաղրածուի տեղ չդնի
«Ալեն Սիմոնյանը թող իրեն քաղաքական ծաղրածուի տեղ չդնի։ Ֆեյք, ֆալստարտ ու նման բառերը բնորոշ են իրենց իշխանությանը»,-Panorama.am-ի...
Աղբյուր` Panorama.am
12:16
Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան
Երևանում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20․․․+22 աստիճանի
Աղբյուր` Panorama.am
11:52
Վճարված ռոյալթիներից 1 մլրդ 51 մլն դրամը հատկացվեց ազդակիր համայնքներին
«Նախագծով նախատեսվում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի 6 համայնքներին, որոնք միասին ընդգրկում են 33 ազդակիր բնակավայր,...
Աղբյուր` Panorama.am
11:42
«Արտավազդ»-ի մրցանակակիրները
Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների...
Աղբյուր` Panorama.am
11:31
ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակների գործողությունները սպառնալիք են Հայաստանի անվտանգության համար. Փաշինյան
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
11:30
Արտակ Զաքարյան. Ռևանշն անխուսափելի է
ՀՀԿ փոխնախագահ Արտակ Զաքարյանը գրում է. «Դավադիր բոսյակներ կան, որ լավագույն տղերքի արյամբ 30 տարի առաջ գծված սահմանները, թշնամու...
Աղբյուր` Panorama.am
11:25
Իսրայելն Ադրբեջանին խորհուրդ է տվել ինչպես հաղթահարել ջրի դեֆիցիտը
Իսրայելի ջրամատակարարման ազգային օպերատոր Mekorot ընկերությունն առաջարկել է Ադրբեջանում ջրի սակավության խնդիրը լուծել արհեստականորեն առաջացած...
Աղբյուր` Panorama.am
11:18
40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը երկարաձգվեց 9 ամսով
«Նախագծով առաջարկում ենք ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի հիման վրա ևս 9 ամսով ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}