Սաակաշվիլին հայտարարել է Ուկրաինայում արմատական փոփոխությունների մասին
Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ մոտակա օրերի Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն սկսելու է «արմատական և հրատապ բարեփոխումներ»: Լենտա.ռու կայքի հաղորդմամբ, նման հայտարարությամբ նա հանդես է եկել Մադրիդում Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարում ունեցած ելույթի ժամանակ:
«Մենք սպասում ենք մեծ փոփոխությունների»,- ասել է նա՝ հավելելով, որ արդեն երկրի ղեկավարին է առաջարկել «Օդեսյան բարեփոխումների փաթեթ»:
Սաակաշվիլին նաև նշել է, որ քաղաքականություն են մտնում շատ երիտասարադներ, որոնք իրենց հետ կբերեն փոփոխություններ դեպի լավը: