ՌԴ օդուժի օգնությամբ վերջին 10 օրերի ընթացքում Սիրիայում բավական առաջխաղացում եղավ. Վազգեն Մեսրոպյան
Բաշար ալ Ասադի Մոսկվայում հայտնվելը լավ նշան է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նկատեց հալեպահայ, ՍԴՀԿ Հայաստանի վարչության փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանը:
«ԱՄՆ-ին և Եվրոպային չհաջողվեց ինչ-որ բանի հասնել Սիրիայում: Սիրիայի կառավարությունը դիմեց ՌԴ-ին օգնության համար և ՌԴ-ն էլ համաձայնվեց»,-նշեց Վ. Մեսրոպյանը՝ կարծիք հայտնելով, որ ՌԴ-ն դեռ մի քանի տարի առաջ պիտի գնար այս օգնությանը:
Նրա խոսքերով՝ ՌԴ ռազմաօդային ուժերի օգնությամբ վերջին 10 օրերի ընթացքում Սիրիայում բավական առաջխաղացում եղավ, Հալեպի բոլոր արվարձանները համարյա թե ազատագրվեցին են և հույս հայտնեց, որ մոտակա օրերին Հալեպն էլ կազատագրեն:
«Առնվազն 4-6 ամիս է պետք, բայց հույս ունենք որ այդ ընթացքում Ռուսաստանի օդուժին կհաջողվի Սիրիան ազատագրել ահաբեկիչներից»,-ասաց նա:
Անդրադառնալով ներկայումս Հալեպում գնտվող հայության վիճակին՝ ՍԴՀԿ Հայաստանի վարչության փոխատենապետն ասաց, որ այսօր իրենց հուզող կարոևր հարցերից մեկն այն է, թե ինչքան հայություն է մնացել ներկայիս Հալեպում:
«Հալեպի հայկական դպրոցներում այս ընդհանուր 2080 աշակերտ, սրանից էլ ելնելուվ կարելի է ասել որ Հալեպում այսօր կա 7-8 հազար հայություն, ցավոք այդ թիվը նվազում է»,-նշեց Մեսրոպյանը:
Նա հայտնեց, որ Հալեպում այսօր հայկական մի քանի դպրոցներ միացվել են. «Օրինակ Գյուլբենկայն և Հայկազյան դպրոցներոը, որտեղ 1-6 դասարաններում կա 210 աշակերտ, իսկ Կլիիկյան դպրոցը, որը ամենավտանագվոր շրջանում է գտնվում, 130 աշակերտ ունի»:
ՍԴՀԿ Հայաստանի վարչության փոխատենապետն ավելացրեց, որ սիրիահայերը բացի Հայաստանից, գաղթում են Գերմանիա, Ավստրաի, Կանադա, Շվեդիա, Հոլանդիա, իսկ թվեր հայտնի չեն, թե որտեղ որքան են գնում:
«Այսօր գտնվող մոտ 10 հազար սիրահայերի շատ քիչ տոկոսն է աշխատում, մոտավորապես հազար հոգի»,-ամփոփեց բանախոսը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին