ՌԴ-ն Սիրիայում ահաբեկիչների ավելի 800 օբյեկտ է ոչնչացրել. ՌԴ ՊՆ
Սիրիայում Ռուսաստանի կողմից ռազմական գործողությունների մեկնարկի պահից սկսած ՌԴ ռազմատիեզերական ուժերի թռիչքների թիվը մոտեցել է հազարին: Ինտերֆաքսի հաղորդմամբ՝ այս թվերը հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
Մոտ մեկամսյա գործողությունների ընթացքում ռուսական օդանավերը 934 մարտական թռիչք են իրականացրել՝ ոչնչացնելով ահաբեկիչների 819 օբյեկտ: Միայն վերջին շաբաթվա ընթացքում ոչնչացվել է 363 օբյեկտ, այդ թվում` 71 հրամանատարական կետ ու կապի հանգույց, պայթուցիկների արտադրության 10 գործարան և այլն:
Նա նշել է, թե՝ հարվածները հասցվում են միայն այն օբյեկտներին, որոնց պատկանելությունը «Իսլամական պետություն» խմբավորմանը հաստատված են լինում:
Ռուսաստանը ռազմական օպերացիա է սկսել Սիրիայում սեպտեմբերի 30-ից: