Դեյր Զորում այլևս հայեր չկան. «Արևելք»
Դեյր Զորում բնակվող վերջին 25 հայ ընտանիքն անցած ամիսներին հեռացել է շրջանից: «Արևելքը» գրում է, որ նրանց մեծ մասը հաստատվել են Հալեպում, Գամիշլիում, Լաթաքիայում:
Հայերին պատկանող բոլոր բնակարաները և խանութները կողոպտված են, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված Սրբոց Նահատակաց եկեղեցին, որ մեկ տարի առաջ պայթեցվել էր, քանդված վիճակում է:
Աղբյուրը հիշեցնում է, որ մեկուկես տարի է Դեյր Զորը գտնվում է «Տահէշ» ահաբեկչական խմբավորման տիրապետության տակ:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում