Քաղցկեղով հիվանդ երեխային խաբել են, որ ժամանակից շուտ վայելի Սուրբ Ծննդյան տոնի հաճույքը (տեսանյութ)
Կանադական Սենթ-Ջորջ քաղաքում այս տարի Սուրբ Ծնունդը ժամանակից շուտ է եկել: Քաղաքի բնակիչները կազմակերպել են Սուրբ ծննդյան տոնը և այն նշել 7 տարեկան Էվան Լեվերսեյջի ընտանիքի հետ: RT.com-ի փոխանցմամբ, երեխայի մոտ գլխուղեղի անբուժելի քաղցկեղ է հայտնաբերվել, և բժիշկների խոսքով, Էվանը կարող է չապրել մինչև իսկական Սուրբ ծնունդ:
Այդ պատճառով էլ քաղաքը որոշել է խաբել ժամանակը. փողոցներում հայտնվել են զարդարված տոնածառներ, արհեստական ձյուն: Էվանի համար կազմակերպել են սուրբծննդյան շքերթ, իսկ տոնի ավարտին տղան հանդիպել է Սանտա Կլաուսի հետ ու սահել նրա հետ սահնակով:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում