Մեր հագուստը վտանգավոր քիմիական նյութեր է պարունակում.գիտնականներ
Ստոկհոլմի համալսարանի գիտնականները պնդում են, որ մեր հագուստի կտորները պարունակում են վտանգավոր քիմիական նյութեր, որոնք օգտագործվում են հագուստ արտադրելիս: Փորձագետները նշում են, որ լվացքն այդ դեպքում չի օգնում: Այս մասին գրում է argumenti.ru կայքը:
60 տեսակի կտորների փորձարկումը ոչ այնքան հաճելի արդյունքներ են ցույց տվել: Նախնական անալիզի օգնությամբ բացահայտվել է ավելի քան հազար քիմիական նյութ, որոնցով լցված է մեր հագուստը: Միաժամանակ այդ կտորները հումք են թեթև արդյունաբերության համար: Վտանգավոր նյութերի ազդեցությունը մեծացնում է մաշկային հիվանդությունների, այդ թվում ալերգիկ դերմատիտի առաջացման ռիսկը: