ԱՄՆ-ում ոստիկանները բոյկոտելու են Տարանտինոյի նոր ֆիլմերը
Նյու Յորքի ոստիկանների միությունը բոյկոտում էդեռևս վարձույթում չհայտնված ռեժիսոր Քվենտին Տարանտինոայի «Զզվելի ութնայկը» ֆիլմը: Այս մասին գրում է vozduh.afisha.ru կայքը՝ հղում անելով Hollywood Reporter-ին:
Դրա պատճառն այն է, որ ամերիկացի ռեժիսորը շաբաթ օրը մասնակցել է ոստիկանների դաժանությունների դեմ ուղղված ակցիային: Հազարավոր ցուցարարներ անցել են Վեցերորդ պողոտայով՝ պարզած այն մարդկանց լուսանկարները, ովքեր տուժել են իրավապահների կողմից կարգ ու կանոնի հաստատման ժամանակ:
«Երբ ես տեսնում եմ սպանություն, ես չեմ կարող մի կողմ քաշվել: Ես պետք է սպանությունն անվանեմ սպանություն, սպանողին՝ մարդասպան»,- ասել է ռեժիսորը:
Իր հերթին ոստիկանների արհիմության նախագահը ռեժիսորի դեմ է հանդես եկել. «Հասկանալի է, որ նա, ով վաստակում է հանցագործության և բռնության փառաբանմամբ, ինքը հանդիսանում է ոստիկանության ատելին: Ոստիկանները, որոնց Քվենտին Տարանտինոն անվանում է մարդասպաններ, չեն ապրում նրա արատավոր ֆանտազիաներում մեծ էկրանին, նրանք վտանգում են իրենց կյանքերը, որպեսզի պաշտպանեն հասարակությունը իրական հանցագործներից: Ժամանակն է բոյկոտել Տարանտինոյի ֆիլմերը»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին