Ռուսական «Բրիգադա» սերիալը արգելվել է Ուկրաինայի տարածքում
Ռուսական «Բրիգադա» սերիալը, այլ ռուսական սերիալների ու ֆիլմերի հետ միասին, արգելվել է ցուցադրել Ուկրաինայի տարածքում՝ «ռուսական քարոզչության համար»: Այդ մասին որոշումը կայացրել է Ուկրաինայի Կինոյի հարցերով պետական գործակալությունը:
«Ուկրաինայի Կինոյի հարցերով պետական գործակալությունը փորձագիտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա 2015-ի սեպտեմբերի-հոկտեմբեր ամիսների ընթացքում մերժել է պետական գրանցում ստանալ այնպիսի սերիալների, ինչպիսին են՝ «Հրեշի սինդրում», «Միայն դու» սերիալները և լուծարել է «Կոտրված լապտերների փողոցը», «Մենք՝ ապագայից», «Բրիգադա» և այլ սերիալների պետական գրանցումը», -ասված է հաղորդագրության մեջ, -փոխանցում է РИА Новости գործակալությունը: