Ռուսաստանի ԱԳՆ. Սիրիայում ռուս զինծառայողը ինքնասպան է եղել
Ռուսաստանի արտգործնախարարության տարածած հայտարարության համաձայն`Սիրիայում ռուսաստանցի զինծառայող Վադիմ Կ.-ի մահվան պատճառը ինքնասպանությունն է: Այս մասին հաղորդում է «Deutsche Welle»-ն:
«Խմեյմիմ» ավիաբազայում որպես տեխնիկական մասնագետ ծառայող պայմանագրային զինծառայողը պաշտոնական վարկածի համաձայն ինքնասպանություն է գործել իր հերթապահությունից հետո` հանգստի ժամին:
«Պայմանագրային զինծառայողի հեռախոսում «sms»- հաղորդագրությունների ուսումնասիրությունից ստացված հավելյալ ինֆորմացիայի համաձայն զինծառայողի ինքնասպանության պատճառ են դարձել անձնական բնույթի խնդիրները`պայմանավորված աղջկա հետ բաժանումով»,-նշվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցչի պարզաբանման մեջ:
Միևնույն ժամանակ, ըստ պարբերականի, մահացած զինծառայողի ծնողները հրաժարվում են հավատալ իրենց որդու մահվան վերաբերյալ առաջ քաշված պաշտոնական վարկածին: Մասնավորապես նրա մայրը նշել է, որ ամեն օր հեռախոսով զրուցել է իր որդու հետ, իսկ մահվան օրվա`հոկտեմբերի 24-ին, իսկ կայացած հեռախոսազրույցի ընթացքում իր որդին թվացել է գոհ և երջանիկ, անգամ ծիծաղել է:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում