Չինաստանը դադարեցնում է «մեկ երեխայի» քաղաքականությունը
Չինչաստանի ժողովրդական հանրապետության իշխանությունները որոշում են կայացրել դադարեցնել մեկ երեխա ունենալու երկարամյա քաղաքականությունը: Այս մասին հայտնում է BBC գործակալությունը` հղում կատարելով չինական Սինխուա գործակալությանը:
Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է, որ այժմ բոլոր զույգերը կարող են մեկ երեխայի փոխարեն ունենալ երկուսը:
Տարբեր գնահատականներով` մեկ երեխայի քաղաքականության հետևանքով Չինաստանում չի ծնվել շուրջ 400 մլն երեխա:
Չինական իշխանությունների կողմից մեկ երեխայի վիճելի քաղաքականությունը ներդրվել էր 1979թ-ին, որպեսզի նվազեցվեր երկրում ժողովրդագրական բնական աճը: Այդ քաղաքականության կիրառման հետևանքով տասնամյակներ հետո Չինաստանի բնակչության շրջանում նկատվեց ծերացման նկատելի միտում, ինչը լուրջ մտահոգությունների տեղիք տվեց: