Հունաստանի ափերին խեղդված փախստականներից հինգը երեխաներ են
Հունաստանի ափերին առնվազն 7 փախստական է խեղդվել, նրանցից 5-ը երեխաներ են: Այս մասին գրում է «Վեստի.ռու»-ն: Խորտակված նավակի վրա գտնվող ավելի քան 200 մեծահասակ կարողացել է փրկվել: Ջրում մնացած մարդկանց հստակ թիվն այս պահին հայտնի չէ: Փրկարարական գործողությունները շարունակվում են:
Ավելի վաղ Միգրացիայի միջազգային կազմակերպությունը հայտարարել էր, որ այս տարվա սկզբից ծովային ճանապարհով Եվրոպա է հասել 704 հազար 227 մարդ: 3257 մարդ խեղդվել է կամ անհայտ կորել Միջերկրական ծովում: Կազմակերպությունը հայտարարել է, որ Թուրքիայից Հունաստան ճանապարհն ամենավտանգավորն է՝ ուժեղ քամիների ու վատ եղանակի պատճառով: