Աննա Շելեստ. ԱՊՀ-ն վաղուց կորցրել է իր արդիականությունը
«Ցավոք սրտի այս կազմակերպությունը վաղուց կորցրել է իր արդիականությունը: Եվ դա ամենևին կապված չէ ուկրաինական ճգնաժամի հետ: ԱՊՀ-ի հիմնական խնդիրը միշտ եղել է նրա նպատակը՝ ոչ թե փոխշահավետ ամագործակցության համար միավորումը, այլ խորհրդային կապերը պահպանելու փորձը: Այսինքն՝ փաստացի ապավինում էին անցյալին և ոչ թե կառուցում ապագա»,- «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց հարցազրույցի ժամանակ նման տեսակետ է հայտնել «UA: Ukraine Analytica» թերթի գլխավոր խմբագիր Աննա Շելեստը:
Վերլուծաբանի խոսքով, այս ամենը տեղի է ունենում Ռուսաստանի՝ կազմակերպության վրա իր ազդեցությունը պահպանելու ջանքերի ներքո:
«Այդ ամենը շատ լավ երևաց Ազատ առևտրի գոտու ստեծման վերաբերյալ բանակցությունների ժամանակ որոնց գլխավոր արգելակողը Մոսկվան էր: Նույնիսկ այն համաձայնագիրը, որը ստորագրվել էր 2011թ.-ին, իր մեջ պարունակում է ռուսական կողմի այնքան բացառություններ, որ փաստորեն ԱՊՀ այլ անդամների համար դառնում է ոչ շահեկան: Այդ իսկ պատճառով կազմակերպությունը դեռևս 2000-ական թվականների կեսերին վերածվել էր կարծիքների փոխանակման և թվացյալ միասնության պահպանման միավորման»,- նշել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին