Չինաստանի զգուշացումը ԱՄՆ-ին
Չինաստանի և Միացյալ նահանգների միջև դիվանագիտական սկանդալ է հասունանում: BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ` պաշտոնական Պեկինը Հարավչինական ծովում ԱՄՆ գործողություններն անվանել է «վտանգավոր և սադրիչ»:
Աղբյուրի փոխանցմամբ, ԱՄՆ ռազմածովային ուժերի շտաբի պետ ծովակալ Ջոն Ռիչարդսոնի հետ զրույցում այս մասին հայտարարել է Չինաստանի ռազմածովային ուժերի հրամանատար ծովակալ Ու Շենլին:
«Չնայած ՉԺՀ կառավարության հաստակամ առարկություններին և բազմաթիվ բանակցություններին, ամերիկյան կողմը չինական Նյանշա կղզիների շրջան է ուղարկել «USS Lassen» հրթիռային ականակիրը: ԱՄՆ-ի նման գործողությունները վտանգի են ենթարկել Չինաստանի անվտանգությունն ու ինքնիշխանությունը վնաս հասցրել տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը: Դրանք չափազանց վտանգավոր և սադրիչ են»,- նշել է Ու Շենլին:
Չինաստանի ռազմածովային ուժերի հրամանատարը շեշտել է, որ եթե ամերիկյան կողմը չփոխի իր քաղաքականությունը դա կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների:
Անցյալ երեքշաբթի օրը ամերիկյան «USS Lassen» հրթիռային ականակիրը անցել է հարավչինական ծովի վիճարկելի ջրերում չինաստանի կողմից ստեղծված արհեստական կղզիների մոտակայքով: Այս մանևրը դիտարկվել է որպես Չինաստանի տարածքային հավակնությունները կսկածի տակ դնելու փորձ: Պեկինի այս նկրտումները ԱՄՆ-ը և Չինաստանի հարևան պետությունները համարում են, որ այն հակասում է միջազգային օրենքներին: Տվյալ տարածքին բացի Չինաստանից հավակնում են նաև Վիետնամը, Թայվանը, Մալազիան, Ֆիլիպինները և Բրունեյը:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում