Ուկրաինան իր արտաքին պարտքից հանել է ռուսական միլիարդները
Ուկրաինան իր արտաքին պարտքից հանել է ռուսական վարկը, որը կազմում է 3 մլրդ. դոլար: Այս մասին հաղորդում է «Deutche Welle»-ն:
Հոկտեմբերի 29-ին, լրացել է Ռուսաստանին ուկրաինական իշխանությունների կողմից ներկայացված վերջնագիրը` 3 մլրդ. դոլարի չափով եվրապարտատոմսերի վերաձևակերպման հարցում համաձայնության գալու շուրջ: Արդյունքում կողմերին այդպես էլ չի հաջողվել համաձայնության գալ այդ հարցում:
Պաշտոնական Կիևը պնդում էր, որ Ռուսաստանը մասնակցի մասնավոր վարկավորողների հետ պարտքի վերաձևակերպման գործընթացի շուրջ բանակցություններին, սակայն Մոսկվան չէր համաձայնվում այդ պայմանին` նշելով, որ Վիկտոր Յանուկովիչի կառավարման շրջանում Ուկրաինային հատկացված 3 մլրդ դոլար վարկի պարտատերը պետությունն է, այլ ոչ թե մասնավոր ընկերությունները:
Արդյունքում Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ երկրի արտաքին պարտքը, որը կազմում է 15 մլրդ. դոլար, իջեցվում է 3 մլրդ.-ով: