Մահացել է Բեռլինյան պատի անսպասելի փլուզման պատասխանատուն
Գերմանիայում 86 տարեկանում մահացել է Գյունտեր Շաբովսկին, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության նախկին պաշտոնյան, որը պատասխանատվություն է կրում Բեռլինյան պատի փլուզմանը բերած գործընթացը սկսելու համար: Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն:
1989 թվականին նա հայտարարել էր, որ ԳԴՀ-ից դուրս գալու բոլոր սահմանափակումները կհանվեն, ինչը խթան դարձավ, որ երկրի հազարավոր բնակիչներ տեղափոխվեն Արևմտյան Բեռլին: ԳԴՀ իշխանությունները ծրագրել էին սահմանային արգելքների աստիճանաբար վերացում, սակայն Շաբովսկու անզգույշ հայտարարությունը բերել է նրան, որ Բեռլինի պատի մոտ անմիջապես սկսել էր մարդկանց բազմություն հավաքվել, ովքեր էլ սկսել էին ապամոնտաժել պատը: