«Արևմուտքի հետ Իրանի հարաբերությունները կվերականգնվեն, իսկ Թուրքիայի նշանակությունը կնվազի»
«Սառը պատերազմի ավարտից հետո Թուրքիայի դերը Իրանի և Ռուսաստանի զսպման մեջ էր: Դա Արևմուտքի աչքերում Թուրքիային շնորհում էր ռազմավարական կարևորություն Հարավային Կովկասում: Մենք կտեսնենք, որ ժամանակի ընթացքում Արևմուտքի հետ Իրանի հարաբերությունները կվերականգնվեն, իսկ Կովկասում Արևմուտքի համար Թուրքիայի ռազմավարական նշանակությունը կնվազի: Ժամանակի ընթացքում կարող է նաև մեծանալ Իրանի ակտիվությունը Կովկասում, որը լուրջ մրցակցություն կլինի Ռուսաստանի և Թուրքիայի համար»,-անդրադառնալով իրանական միջուկային ծրագրի հարցում առաջընթացի արձանագրման պարագայում Թուրքիայի դերի նվազմանը` «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց հարցազրույցի ժամանակ նման տեսակետ է հայտնել Միջազգային ճգնաժամային խմբի (International Crisis group) «Հարավային Կովկաս/Թուրքիա» ծրագրի ավագ վերլուծաբան Նիգյար Գյոքսելը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին