Գերմանիայում վաճառել են Հիտլերի արծաթեղենը
Գերմանիայում աճուրդում վաճառել են արծաթե առարկաներ, որոնք պատկանել են Ադոլֆ Հիտլերին: Վաճառքի են հանվել սեղանի արծաթե պարագաներ, գավաթներ, սպասք և պորտսիգար, որոնցից օգտվել է Հիտլերը: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը:
Այդ ամենը կնքված է եղել ֆյուրերի անվան ու ագանվան առաջին տառերով ու Երրորդ ռեյխի զինանշանով: Մեկ գավաթի մեկնարկային գինը 1,8 հազար եվրո է եղել, արծաթե ափսեի համար՝ 2,5 հազար եվրո: Բացի այդ, վաճառքի է դրվել Հիտլերի կնոջը՝ Եվա Բրաունին պատկանող դիմափոշու տուփը: Դրա մեկնարկային գինը 6 հազար եվրո է եղել: