Նիգյար Գյոքսել. Ռուս-թուրքական հարաբերություններն անկասկած կենթարկվեն էռոզիայի
«Թուրքիայի ղեկավարությունը, մասնավորապես՝ երկրի նախագահը վերջերս Մոսկվայի՝ Սիրիայի հարցում խառնվելու և Ասադին աջակցելու վերաբերյալ հանդես եկավ կտրուկ հայտարարություններով: Անկարայում կա գիտակցում, որ սևծովյան և հարավային այլ շրջաններում ռուս-թուրքական շահերը չեն համընկնում: Ռուսական ինտերվենցիան, իր հետզհետե ընդլայնվող աշխարհագրությամբ, հաճախ ընկալվում է որպես Թուրքիայի համար վտանգ: Այժմ Թուրքիայի անվտանգության քաղաքականությունը ավելի շատ շրջված է դեպի ՆԱՏՕ: Երբ Թուրքիան վտանգ է զգում, մշտապես բարձրացվում է Արևմտյան մասնակցության նախընտրելիության հարցը: Սիրիան կարևոր է Թուրքիայի համար բազմաթիվ պատճառներով մեծամասամբ այն առումով, որ զուգահեռվում է քրդական հարցի բազմաթիվ կողմերի հետ: Վերջնարդյունքում Սիրիայում պրոքսիպատերազմի զարգացումը կորոշի Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների լարվածության մակարդակը»,-«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց հարցազրույցի ժամանակ մասնավորապես ասել է Միջազգային ճգնաժամային խմբի (International Crisis group) վերլուծաբան Նիգյար Գյոքսելը:
Դրա հետ մեկտեղ, ըստ փորձագետի, Թուրքիան խիստ կախված է Ռուսաստանից մասնավորապես` էներգակիրների հարցում:
«Կան նաև այլ բազմաթիվ տնտեսական շահեր՝ ենթակառուցվածքային նախագծեր, առևտուր և զբոսաշրջություն: Մոսկվայի շահերից նույնպես չի բխում պահպանել Թուրքիայի հետ հակամարտող հարաբերություններ, մանավանդ՝ Արևմուտքի հետ հյուծող հակամարտության պայմաններում»,- անդրադառնալով Սիրիայում ռուսական օդուժի գործողությունների՝ ռուս-թուրքական հարաբերությունների վրա հնարավոր ազդեցությանը, նշել է վերլուծաբանը:
Նրա գնահատմամբ, ռուս-թուրքական հարաբերությունները անկասկած կենթարկվեն էռոզիայի, և այս ամենը կստիպի կողմերին լարվածության թոթափման ելքեր որոնել:
Նախորդող հրապարակումներ`
«Արևմուտքի հետ Իրանի հարաբերությունները կվերականգնվեն, իսկ Թուրքիայի նշանակությունը կնվազի»
Նիգյար Գյոքսել. Անկարան կարճաժամկետ հեռանկարում չի գնա Հայաստանի հետ նոր հավաքնոտ նախաձեռնությունների
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները