Ռոբերտ Դե Նիրոն Մոսկվայում բացում է իր նոր ռեստորանը
Հոլիվուդյան աստղ Ռոբերտ Դե Նիրոն նոյեմբերի 9-ին լինելու է Մոսկվայում՝ մասնակցելու ճապոնական «Nobu» ռեստորանի բացմանը: Դերասանը «Nobu» ռեստորաային ցանցի համասեփականատերն է: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը: Ռեստորանի բացմանը ներկա է լինելու նաև շեֆ խոհարար Նոբու Մատսուհիսան:
2009 թվականին նա անձամբ է բացել «Nobu» առաջին ռեստորանը Մեծ Դմիտրովկա փողոցում՝ ճապոնական ռեստորանային ցանցի մոսկովյան մասնաճյուղը:
Դե Նիրոն 72 տարեկան է: Նա ամերիկյան կինոյի ամենահայտնի դերասաններից մեկն է: Նա նաև ռեժիսոր է, հաջողակ գործարար, ռեստորանային ցանցի և Նյու Յորքում Կինոկենտրոնի սեփականատեր:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ