Բարեցկին այրել է իր BMW-ն՝ ի պաշտպանություն հայրենական արտադրողի
Երգիչ Ստաս Բարեցկին Սանկտ-Պետերբուրգում ակցիա է իրականացրել՝ ի պաշտպանություն հայրենական արտադրողի. այսօր կեսօրին «Լենինգրադ» խմբի նախկին անդամը Օկտյաբրյան թաղամաս է եկել իր BMW 520 մակնիշի մեքենայով, մեքենայից դուրս եկել, բենզինը լցրել մեքենայի վրա ու այրել, գրում է «Фонтанка»-ն:
Տեսնելով այրվող մեքենան, տեղի բնակիչները հրշեջ ծառայություն են կանչել: Հրդեհի հետևանքով մեքենայից միայն երկաթե կտորներն են մնացել:
«Ձեր սանկցիաներով մեզ չեք կարող վախեցնել, մենք ինքներս ամեն ինչ էլ կարող ենք արտադրել», -հայտարարել է Բարեցկին:
Իր այրված մեքենան, որը 1998 թվականի արտադրության է, երգիչը գնահատել է 350 հազար ռուբլի:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին