Հալեպն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն ազատագրվել է
Սիրիական բանակն ամբողջությամբ ազատագրել է Խանասերի ճանապարհը: Այժմ զորքը ճանապարհի ականազերծման աշխատանքներ է կատարում և մի քանի ժամից Հալեպ-Խանասեր-Ասրիե-Սալամիե ճանապարհը կհայտարարվի բաց և ապահով: Այս մասին գրում է Հալեպի «Գանձասեր» թերթի ֆեյսբուքյան էջը:
«Արևելքը» գրում է, որ սիրիական բանակը ծանր մարտեր է մղել և նրան հաջողվել է ազատագրել Հալեպ տանող միակ ճանապարհը՝ Խանասերը, որն անցել էր զինյալ ահաբեկիչների հսկողության տակ:
Աղբյուրը նաև հիշեցնում է, որ պաշարման հետևանքով Հալեպում գտնվող մարդկանց վիճակը շատ ծանր էր, սնունդի և այլ հիմնական ապրանքի գները բարձրացել էին:
Հալեպի ազատագրումը քաղաքում ընդունվել է ցնծությամբ:
Նախորդող հրապարակումներ՝
Սիրիական բանակն ազատագրել է չորս գյուղ
Սիրիական բանակը շարունակում է Խանասերի ճանապարհի ազատագրման մարտերը
Հալեպն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը շարունակում է փակ մնալ