Ճապոնիայի գերագույն դատարանը կարող է չեղարկել դեռևս 1898թ.-ին ընդունված քաղաքացիական օրենքը
Ճապոնիայի գերագույն դատարանը սկսել է դեռևս 1898թ.-ին ընդունված քաղաքացիական օրենքի՝ սահմանադրական դրույթներին համապատասխանելու վերաբերյալ գործի քննությունը: Ըստ այդ օրենքի` ամուսինները չեն կարող կրել տարբեր ազգանուններ, իսկ կինը իրավունք ունի կրկին ամուսնանալ ապահարզանից միայն կես տարի հետո: Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ, դեռևս 19-րդ դարում ընդունված և իր ուժը պահպանած օրենքը բացառում է ամուսինների կողմից տարբեր ազգանունների կրումը, քանի որ՝ «ամուսնությունից հետո կինը մտնում է ամուսնու տուն», ինչպես նաև արգելում է կնոջը կրկին ամուսնանալ բաժանումից ոչ շուտ, քան 6 ամիս հետո, ինչը պայմանավորված էր հայրության մասին հնարավոր վեճերի բացառման միտումով: Դրա հետ մեկտեղ ժամանակակից իրականության մեջ ապահարզանից մի քանի ամիս հետո ծնված երեխայի հայր է համարվում նախկին ամուսինը:
Կենսաբանական հայրն, իր հերթին, ստիպված է անցնել հայրության պարզման գործընթացով, եթե ցանկանում է կրկին ամուսնանալ:
Պետության դեմ հայց ներկայացրած ճապոնուհին նշում է, որ սահմանափակումները դրված են միայն կնոջ վրա և հակասում են երկրի սահմանադրությանը, որն ապահովում է բոլոր քաղաքացիների իրավունքների հավասարությունը: Նշվում է որ դատարանը կարող է որոշում կայացնել այս տարվա վերջին:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ