Իրանի կիբեր բանակը կոտրել է Բարաք Օբամայի էլեկտրոնային փոստի սերվերը
«Իրանի կիբեր բանակը կոտրել է Բարաք Օբամայի էլեկտրոնային փոստի սերվերը»,-այդ մասին հաղորդում է իրանական «Ասրիրան.քոմ» կայքը՝ հղում անելով ամերիկյան «The Wall Street Journal» պարբերականին:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ հուլիսին ձեռք բերված միջուկային համաձայնությունից հետո Իրանն ավելացրել է ամերիկացի պաշտոնյաների և պետական կազմակերպությունների էլեկտրոնային հաշիվների վրա հարձակումները: Նմանատիպ մի հարձակում էլ օրերս է տեղի ունեցել. իրանցի հաքերներին հաջողվել է կոտրել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի սոցիալական ցանցերում ունեցած հաշիվներն ու էլեկտրոնային փոստի սերվերը:
Գերմանական «Դոյչե Վելլե» լրատվական գործակալության իրանական ծառայության փոխանցմամբ՝ օրերս Իրանում ձերբակալվել է ԱՄՆ քաղաքացիություն ունեցող իրանցի Սիամաք Նամազին, որը «Crescent Petroleum» նավթային ընկերության ծրագրավորման գրասենյակի ղեկավարն է:
Ամերիկյան «The Wall Street Journal» պարբերականի պնդմամբ՝ ԱՄՆ նախագահի և պետական կառույցների էլեկտրոնային հաշիվների վրա կատարված հարձակումները հնարավոր է կապված են Սիամաք Նամազիի ձերբակալման հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները