Մեծ Բրիտանիայի «լրտեսական խարտիան»
Մեծ Բրիտանիայի իշխանությունները թույլ կտան հատուկ ծառայություններին հետևել Միացյալ թագավորության հպատակների համացանցային ակտիվությանը առանց դատարանի որոշման, ինչպես նաև օպերատորներին կպարտադրեն օգտատերերի ակտիվության մասին տեղեկատվությունը պահպանել 12-ամսյա ժամկետով:
«Լենտա.ռու»-ի փոխանցմամբ` այս մասին նշվում է Բրիտանիայի կառավարության «Investigatory Powers Bill» օրինագծի նախնական տարբերակում, որը օրենքի քննադատների կողմից ստացել է «լրտեսական խարտիա» անվանումը:
Աղբյուրի փոխանցմամբ` փաստաթուղթը զետեղվել է կառավարության պաշտոնական կայքում:
Երկրի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյի կողմից ներկայացված օրինագիծը նախատեսում է «կրկնակի կողպեքի» մեխանիզմի կիրառում: Դատական համակարգի 7 ներկայացուցիչներ կարող են վետո կիրառել կայքերի մոնիտորինգի՝ հատուկ ծառայությունների կողմից ընդունված որոշման վրա, որը այցելել է համապատասխան օգտատուն: Չնայած, ըստ հեղինակի քննադատների, առկա է նման սանկցիայի շրջանցման հնարավորություն, մասնավորապես՝ մինչև 5-օրյա ժամկետում ուժայինները կարող են հետևել քաղաքացուն առանց դատարանի որոշման՝ պատճառաբանելով դա որպես «ծայրահեղ կարևորություն»:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն իր հերթին այս օրինագիծը որակել է որպես առաջիկա հինգ տարիների ընթացքում ընդունման ենթակա ամենակարևոր օրենքներից մեկը: Վերջինիս խոսքով, առաջարկվող փոփոխությունները պետք է դառնան Թագավորության հպատակների անվտանգության հիմնական գրավական:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան