Թայվանի ղեկավար. Երկու կողմերն էլ պետք է աշխատեն թշնամանքի նվազեցման ուղղությամբ
Թայվանի և Չինաստանի նախագահների հանդիպումը երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ արվող առաջին քայլն է: «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Թայվանի վարչակազմի ղեկավար Մա Ինցզյուն:
«Երկու կողմերն էլ պետք է աշխատեն թշնամանքի նվազեցման, կապերի հաստատման և փոխգործակցության ուղղությամբ: Սա առաջին քայլն էր առաջնորդների միջև կապի կարգավորման ուղղությամբ»,-հայտարարել է Թայվանի ղեկավարը:
Վերջինիս խոսքով, երկկողմ հանդիպումը կլինի «ապագա սերունդների համար բարօրության» գրավականը:
Նշենք, որ Թայվանի և Չինաստանի նախագահներ Սի Ցզին Պինի և Մա Ինցզյուի հանդիպման մասին հայտարարվեց թայվանական կողմը: Հանդիպման ընթացքում բանակցությունների հիմնական թեման է լինելու Թայվանյան նեղուցում խաղաղության պահպանման հարցը: Չինաստանի և Թայվանի ղեկավարները պաշտոնական հանդիպումներ չեն անցկացրել 1949թ.-ի Չինաստանում քաղաքացիական պատերազմի ավարտից ի վեր:
Նախորդող հրապարակում՝
Չինաստանի և Թայվանի նախագահները կհանդիպեն առաջին անգամ
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում