Սեուլում տեղադրվելու է հայտնի «Gangnam Style»-ի հուշարձանը
Սեուլում կտեղադրեն «հեծյալի պարին» նվիրված հուշարձան, որը շնորհիվ ռեփեր PSY-ի ողջ աշխարհին հայտնի է որպես Gangnam Style: Քանդակը, որն իրենից ներկայացնելու է ձեռքերի խաչված դաստակներ, մինչև տարեվերջ կտեղադրեն Սեուլի առևտրա-ցուցահանդեսային կենտրոններից մեկի դիմաց: Այս մասին գրում է Նյուզռու.քոմ կայքը:
35-ամյա Պակ Չէ Սանը, ով հայտնի է PSY կեղծանվամբ, հանդես է գալիս Հարավային Կորեայում 2001 թվականից: Նա իր հայտնի «Gangnam Style» երգը կատարում է 2012 թվականից: Այն ապշեցուցիչ հանրաճանաչություն է ձեռք բերել և սահմանել է ռեկորդ՝ 2 միլիարդ 147 միլիոն 483 հազար 647 դիտում Յութուբում:
Gangnam Style-ը MTV Europe Music Awards-ում արժանացել է մրցանակի որպես լավագույն տեսահոլովակ:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում