Տարածաշրջան 18:18 06/11/2015

ԵԽԽՎ-ն դարձել է Ադրբեջանի «գրավյալ» տարածք

Եվ այսպես, նոյեմբերի 4-ին ԵԽԽՎ քաղաքական կոմիտեն ընդունեց ԼՂ վերաբերյալ տխրահռչակ զեկույցի նախագիծը։ Զարմանալիորեն բոլոր կողմերի սպասելիքներն իրականացման։ Հայկական պատվիրակության կանխատեսումները, որ այն լինելու է միակողմանի, ոչ հավասարակշռված և ինչ-որ առումով սադրիչ, ամբողջությամբ իրականացան։ Իսկ ահա ադրբեջանական պատվիրականերն անթաքույց հրճվանքով խոսում են փաստաթղթի և ընդհանրապես ԵԽԽՎ դերակատարության կարևորության մասին՝ մոռանալով, որ դեռ այս հունիսին Ադրբեջանի ժողովրդավարության վերաբերյալ նույն ԵԽԽՎ կողմից ընդունած բանաձևը Իլհամ Ալիևը անվանել էր «թղթի կտոր»։

Ադրբեջանի նախագահի գնահատականը ԵԽԽՎ փաստաթղթերի վերաբերյալ հեռու չէ իրականությունից, քանի որ բանաձևերը չունեն պարտադիր իրավական ուժ և անհրաժեշտ քաղաքական կշիռ՝ որևէ որոշիչ հետևանք ունենալու համար։ Այդուհանդերձ, ԼՂ հակամարտության նման զգայուն հարցերի դեպքում այսպիսի «անկշիռ» թղթերը նույնպես կարող են ազդել հանրային ընկալումների վրա։

Ավելին, ադրբեջանական արկածախնդիր իշխանությունները այն կարող են օգտագործել արդարացնելու համար իրենց կողմից հրադադարի ռեժիմի խախտման գործելաոճը, որի արդյունքը կլինի անմեղ մարդկային զոհերը։

Պատահական չէ, որ զեկույցի ընդունման նախաձեռնությունը գալիս է հենց Ադրբեջանից, որը բավականին ռեսուրսներ ներդրեց փաստաթղթի ընդունման համար։ Մի բան հստակ է, որ Ադրբեջանը ԵԽԽՎ-ի և Եվրոպայի խորհրդի նկատմամբ որդեգրել երկակի, ինչու ոչ «պրագմատիկ» մոտեցում։ Ադրբեջանի ներքաղաքական հարցերում քննադատության դեպքում ԵԽ մեղադրվում է հակաադրբեջնական դավադրության մասնակցության մեջ և անվանվում է արժեք չունեցող կազմակերպություն։ Իսկ ահա ԼՂ հարցում «անարժան կազմակերպության» ամեն մի ադրբեջանահաճո փաստաթուղթ «գնվում է» շուկայականից բարձր արժեքով։ Ակնհայտ է, որ ԵԽԽՎ-ում Ադրբեջանին հաջողում է պահպանել աջակիցների բավարար քանակ։

Այս փաստի մեկ այլ վառ ապացույցն այն է, որ նոյեմբերի 1-ին կայացած ադրբեջանական խորհրդարանական ընտրություններին եվրոպական կառույցներից դիտորդական առաքելություն ուղարկեց միայն ԵԽԽՎ-ն։ Չնայած այլ միջազգային կազմակերպությունների և մարդու իրավունքների պաշպանության հայտնի կառույցների հետևողական քննադատությանը՝ իսպանացի պատգմավոր Խ․Շուկլայի գլխավորած պատվիրակության գրոտեսկային գնահատականը, որ նշված ընտրությունները ևս մեկ քայլ են դեպի ազատ և արդար ընտրությունները, իր պնակալեզությամբ չի զիջում 2013թ. հոկտեմբերին Ադրբեջանի նախագահական ընտրություններին բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլտերի գլխավորած ԵԽԽՎ պատվիրակության գնահատականին։ Եվ ամենևին պատահական չէ, որ նույն Ուոլտերը ադրբեջանական լոբբիի ջանքերով նշանակվեց ԼՂ հարցով զեկուցող։ Բրիտանացի պատգամավորը, ով հայտնի է «խավիարային» մութ անցյալով, զեկուցող նշանակվելիս, ԵԽԽՎ կանոնակարգի համաձայն, հայտարարել էր, որ որևէ «շահերի բախում» չունի և իր աշխատանքում օբյեկտիվ ու անաչառ կլինի։

Հետաքրքրական է սակայն, որ ազգույթամբ թուրք և Ադրբեջանում ՍՈԿԱՐ-ի հետ միասին ներդրումային ծրագրեր իրականացնող (հրապարակումները հասու են համացանցում) Ֆերիդե Ալպ-Ուոլտերը՝ նույն Ռոբերտ Ուոլտերի կինը, հավանաբար իր եկամուտները չի կիսում կամ թաքցնում է ամուսնուց, այլապես պարոն Ուոլտերը չէր գնա նման քայլի։ Հակառակ պարագայում՝ զեկույցի նախագծի հեղինակը պարզապես ստել է։

Հատկանշական է, որ ԵԽԽՎ քաղաքական կոմիտեի անդամները, որոնք իրենց քվեարկությամբ աջակցել են Ուոլտերի զեկույցի նախագծին, տեղյակ են եղել շահերի բախման այս փաստին, սակայն իրավունքի գերակայության, ժողովրդավարության և մարդու իրավունքների մասին բոցաշունչ ելույթ ունեցող այս պատգամավորները թերևս ունեցել են լուրջ պատճառներ խախտելու համար իրենց իսկ կազմակերպության Կանոնակարգը:

Գալով զեկույցի նախագծի բովանդակությանը՝ պետք է նշել, որ այն սկսած վերնագրից ավարտած վերջին նախադասությամբ արտահայտում է հակամարտության մեկ կողմի, այն է՝ Ադրբեջանի մոտեցումները ԼՂ հակամարտության առաջացման, ընթացիկ վիճակի և լուծման ուղիների վերաբերյալ։ Այն ըստ էության անտեսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ընթացող բանակցությունները, աղավաղում է դրա հիմքում ընկած սկզբունքները և Ադրբեջանի համար ցանկալին ներկայացնում է որպես լուծման միակ ուղի։

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջ. Ուորլիքը, խոսելով այս զեկույցի նախագծի մասին, նշել է, որ պատրաստակամ են քննարկել խորհրդակցություններ անցկացնելու հնարավորությունը զեկուցողների և հետաքրքրված պատգամավորների հետ։ Այսինքն՝ ամերիկացի դիվանագետը դիվանագիտորեն ասել է, որ թերևս ԵԽԽՎ-ում զեկույց պատրաստելուց առաջ տրամաբանական կլիներ խորհրդակցել այդ հարցով մասնագիտորեն զբաղվող կառույցի հետ, ավելացնելով որ պատրաստ է ԵԽԽՎ պատգամավորներին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն ԼՂ հակամարտության վերաբերյալ։

Այն փաստերը, որ զեկույցը նախապատրաստելիս դրա հեղինակը չի խորհրդակցել անմիջապես միջնորդների հետ, չի այցելել Լեռնային Ղարաբաղ և Հայաստան (Ուոլտերի բերած փաստարկները բավարար չեն պնդելու, որ նա բարեխղճորեն բոլոր ջանքերը գործադրել է ԼՂ կամ Հայաստան այցելելու համար), գալիս են ևս մեկ անգամ ապացուցելու, որ նշված փաստաթուղթն անկողմնակալ և համընդգրկուն չէ։ Ավելորդ չէ նշել, որ պարոն Ուոլտերը զեկույցի նախագիծը ներկայացնելուց 3 օր հետո վերջնականապես հրաժեշտ է տալիս ԵԽԽՎ-ին, քանի որ անցած մայիսին նա չէր ընտրվել իր ազգային խորհրդարանում: Այսպիսով, վերջինս իր հանձնառությունները կարող է ավարտված համարել:

Ինչևիցե, ընթացակարգային խախտումներով և բովանդակության տեսակետից մեղմ ասած «ոչ ճշմարտացի» զեկույցի այս նախագծի ընդունումը ԵԽԽՎ կողմից էականորեն կխաթարի այս կառույցի արժանահավատությունը հակամարտությունների կարգավորման գործում որևէ դերակատարում ունենալու առումով։

Բայց և այնպես, ԵԽԽՎ-ն դեռևս ունակ է լինել ժողովրդավարական կարևոր հարթակ համաեվրոպական նշանակության հարցեր քննարկելու համար և հույս կա, որ Ադրբեջանի և նրա աջակիցների կողմից ԵԽԽՎ «գրավվումը» երկարաժամկետ չէ, հակառակ դեպքում ԵԽԽՎ գահավիժող վարկն այլևս անհնար կլինի կանգնեցնել և արդյունքում այն կդառնա եվրոպական արժեհամակարգին հակադրվող միակ եվրոպական կառույցը:

Հուսանք, որ առողջ ուժերը դեռևս ունակ են համախմբվել՝ ի պաշպանություն կազմակերպության արժեհամակարգի։

Աննա Մկրտչյան, Ստրասբուրգ

Նախորդող
Ջեյմս Ուորլիք. ԵԽԽՎ-ն պետք է Մինսկի խմբի համանախագահների հետ խորհրդակցեր՝ մինչ զեկույցի ընդունումը
ԵԽԽՎ հանձնաժողովը հավանության արժանացրեց Ղարաբաղի վերաբերյալ Ուոլտերի խայտառակ զեկույցը
ԵԽԽՎ հերթական ամոթը. Ադրբեջանական լոբբիստը նշանակվեց ԼՂ զեկուցող
Ռոբերտ Ուոլտերն արդեն պատրաստել է ԼՂ վերաբերյալ զեկույցի նախագիծը



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:38
Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․ Դատախազությունը՝ Փաշինյանին դեմ ներկայացված հաղորդման մասին
Գլխավոր դատախազությունը ստացել է փաստաբան Արա Զոհրաբյանի և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը։...
Աղբյուր` Panorama.am
17:16
Անոմալ տաք և չոր ապրիլը կպահպանվի
Օդի ջերմաստիճանը ապրիլի 25-29-ին կշարունակի բարձրանալ ևս 4-6 աստիճանով։
Աղբյուր` Panorama.am
17:02
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ»։ Այս գրությամբ պաստառներ են երիտասարդները փակցրել Երևանի բոլոր վարչական շրջաններում։
Աղբյուր` Panorama.am
17:00
Ոստիկանության Վեդու բաժանմունք են տարել Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 հոգու
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտնում է, որ Վեդիի ոստիկանության բաժնում է, որտեղ բերման են ենթարկվել ՀՅԴ...
Աղբյուր` Panorama.am
16:59
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու կապակցությամբ Ադրբեջանի քննադատությանը
Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Բաքվի և Երևանի հետ, բայց Նյու Դելին նաև շահագրգռված է ռազմաարդյունաբերական արտադրանքի արտահանմամբ: ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:58
«Մարտական եղբայրություն» կազմակերպության հիմնադիր-անդամը կալանավորվել է
Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում է Տավուշի մարզի...
Աղբյուր` Panorama.am
16:02
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
«Մենք չենք կարող «Ցեղասպանություն» բառը փոխարինել «Եղեռն» բառով։ «Եղեռնը» երբեք չի կարող լինել փոխարինող իրավական պատասխանատվության, իրավունքների պաշտպանության առումով»։
Աղբյուր` Panorama.am
15:35
«Եքա մարդ եք, արա». Խուդինյանին վրդովեցրեց իր ականջին՝ ակցիայի մասնակից կնոջ շշնջոցը
Երևանի կենտրոնում բողոքի ակցիայի մասնակից կինը մոտեցավ Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանին և նրա ակնջին ինչ-որ բան շշնջաց։...
Աղբյուր` Panorama.am
15:21
ԶՊՄԿ-ն խոշոր հարկատուների ցուցակում զիջել է դիրքերը
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2024 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ...
Աղբյուր` Panorama.am
15:18
Հայրենիք չունենք կորցնելու. Ակցիայի մասնակից կնոջ ուղիղ եթերը ոստիկանական ավտոբուսից
Երևանի կենտրոնից բերման ենթարկված ակցիայի մասնակիցը ոստիկանական մեքենայից ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց՝ չգիտեն, թե իրենց ուր են տանում։...
Աղբյուր` Panorama.am
15:07
Օվերչուկ. Ռուսաստանը ակնկալում է, որ Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին
Ռուսական կողմը սպասում է մայիսին Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին Նիկոլ Փաշինյանի մասնակցությանը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:51
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ և 421-րդ հոդվածներով հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն` Նիկոլ Փաշինյանին քրեական...
Աղբյուր` Panorama.am
14:29
Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են հիվանդանոց
Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը կրկին վատթարացել է։ Նա տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց։ Հիշեցնենք, որ Բագրատաշենի մոտ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Թյուրքագետ, պ.գ.թ. Վարուժան Գեղամյանը գրում է. «Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են։...
Աղբյուր` Panorama.am
14:17
ՌԴ ԱԳՆ. Ցավալի է, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ
Մոսկվան ափսոսում է, որ Երևանը շարունակում է անհիմն հրապարակային քննադատություն թույլ տալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության...
Աղբյուր` Panorama.am
14:05
Մարիա Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու ողբերգություն
Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես իր ցավ ու ողբերգություն։ Այդ մասին ապրիլի 25-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
13:50
Իշխանությունը քաղաքական շահերով ղեկավարվելով է սահմանազատման գործընթացը ներկայացնում խաղաղության համատեքստում. Թաթոյան
«Այն, ինչ տեղի է ունենում այսօր, սահմանազատում չէ։ Սա ուզում եմ հստակ ընդգծել»-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Մարդու...
Աղբյուր` Panorama.am
13:47
Համայնքների իրականացրած սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար գործադիրը 5,3 մլրդ դրամ հատկացրեց
«Ընդհանուր մոտ 26,2 կիլոմետր ճանապարհի մասին է խոսքը և 19 օբյեկտի, որոնցից 10-ը շինարարության փուլում գտնվող օբյեկտներ...
Աղբյուր` Panorama.am
13:40
Ոստիկանները հերթով մեքենաները քաշելով դուրս են բերում միջպետական ճանապարհից
Տավուշի մարցում ցուցարարները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բագրատաշենի հատվածը։ Ոստիկանները ցուցարարներրին  ստիպում են...
Աղբյուր` Panorama.am
13:37
Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների հետևանքով ուշագնաց եղավ
Օրեր շարունակ Ադրբեջանին միակողմանի զիջումների դեմ Կիրանցում պայքարողների կողքին եղած տավուշցի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
13:24
«Նիկոլ դավաճան». «Նիկոլ հողատու». Երևանի կենտրոնում փողոցներ են փակել Ուղիղ
Երևանի կենտրոնական փողոցներում լարված իրավիճակ է։ Քաղաքացիներ, հասարակական, քաղաքական գործիչներ ինքանաբուխ ակցիաներ են իրականացնում՝ փակելով...
Աղբյուր` Panorama.am
13:12
Ցուցարարները կառավարության շենքը լքող Անահիտ Ավանեսյանին ուղեկցեցին «ամոթ, ամոթ» վանկարկումներով
«Կառավարության և վարչապետի կողմից մանրամասն հաղորդվում է, թե ինչ է կատարվում , այն նաև իմ անձնական կարծիքն է։ Այն ինչ քաղաքականություն...
Աղբյուր` Panorama.am
13:06
Գերլարված իրավիճակ է Երևան-Մեղրի ավտոճանապարհին. Գերասիմ Վարդանյանին փորձում են բերման ենթարկել
Երևան-Մեղրի ճանապարհի Տիգրանաշենի հատվածում քաղաքացիները փակել են ճանապարհն՝ իրենց աջակցությունը հայտնելով տավուշցիների պայքարին։ Դեպքի վայր...
Աղբյուր` Panorama.am
12:59
Հայաստանը օր-օրի փոքրանում է. Գյումրի-Երևան ճանապարհը փակած քաղաքացի
«Ներկայիս իշխանություններն ամենօրյա ռեժիմով հողերը տալիս են, ամեն զիջումից հետո գալիս է նոր զիջում»,-ասում է  Գյումրի-Երևան...
Աղբյուր` Panorama.am
12:57
Փակեցին՝ քաղաքացիները մայրուղիները, ոստիկանները՝ քաղաքացիներին
Խոսքը փաշինյանյան հանձնողական քաղաքականության դեմ ընդվզումն է, որ անկասկած որոշակի ռազմավարություն ունի։ Այսպիսով՝ ՀՀ քաղաքացիները փակել են...
Աղբյուր` Panorama.am
12:48
Եթե ուզում են, թող Արարատի փոխարեն ընտրեն մեկ ուրիշ լեռ. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով «COP29 և կանաչ տեսլական Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումում, ասել է, որ...
Աղբյուր` Panorama.am
12:43
Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Քննություն է իրականացվում՝ պարզելու ապրիլի 24-ին Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին անվադողեր այրելու և այդ կերպ երթևեկությունը խուլիգանական...
Աղբյուր` Panorama.am
12:37
Փակ են Երևան-Գյումրի, Երևան-Սևան, դեպի Իրան ճանապարհները
Ի աջակցություն տավուշցիների՝ Հայաստանի տարածքների միակողմանի զիջումների դեմ պայքարի տարբեր մարզերում մարդիկ բողոքի ակցիաներ են իրականացնում։...
Աղբյուր` Panorama.am
12:36
Բան չանելուց ավելի մեծ ռիսկ, որը կարող է երկրի վրա ու տակից պայթի, գոյություն չունի. Նիկոլ Փաշինյան
«Մեր բոլոր պրոբլեմներն նրա մասին է, որ ասել ենք՝ եկեք չանենք, որովհետև վտանգավոր է»,-կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}