ՄԱԿ-ը հայտարարել է Բոինգ-737-ների սերտիֆիկատը դադարեցնելու մասին
Միջպետական ավիացիոն կոմիտեն հայտարարել է ռուսաստանյան ընկերությունների կողմից Բոինգ-737 ինքնաթիռների շահագործման սերտիֆիկատի գործողությունը դադարեցնելու մասին: Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն:
Միջազգային կարգավորող կառույցը նշել է, որ ստիպված է դադարեցնել սերտիֆիկատի գործողությունը, մինչև որ չստանա ԱՄՆ FAA-ի և Ռոսավիացիայի համատեղ հավաստիացումն այն մասին, որ Ռուսաստանում գտնվող բոլոր Բոինգ-737-ները կարող են անվտանգ շահագործվել: Միջպետական ավիացիոն կոմիտեն նման բովանդակությամբ նամակ է ուղարկել ՌԴ և ԱՄՆ ավիացիոն իշխանություններին:
Կոմիտեն նշում է, որ 2015-ին երկու անգամ Ռոսավիացիայից դիմում է ստացել այն մասին, որ անհրաժեշտ են հրատապ վերամշակումներ Բոինգ-737-ների բարձրության ղեկի կառավարման համակարգում: