Ավստրիայում տարեց կինը մահվանց առաջ կտրատել է 950 հազար եվրոն
Ավստրիայի 85-ամյա բնակիչը մահվանից առաջ զրկել է իր հարազատներին ժառանգությունից՝ մանր կտորների բաժանելով նրանց կտակած 950 հազար եվրոն: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը՝ հղում անելով The Local-ին:
Տարեց կինը, ում անունը չեն հրապարակում, մահացել է անցած շաբաթ ծերանոցում: Կտրատած դրամները գտնվել են նրան անկողնու տակ:
Դատախազը հայտարարել է, որ կատարվածի մեջ հանցակազմ չկա, քանի որ գումարը ոչնչացրել է սեփականատերը: Նա նաև նշել է, որ պետությունն այս իրավիճակում որևէ բան չի կարող անել: Ավստրիայի Ազգային բանկը հայտարարել է կտրատված դրամները նորով փոխարինելու պատրաստակամության մասին:
«Եթե ժառանգները կարողանան գտնել փողերի պատառիկները և ապացուցել, որ դրանք իրականում փողեր են, ապա դրանք անպայման կփոխարինվեն»,- ասել են բանկից:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին