ԻՊ ահաբեկիչներն ազատ են արձակել 37 քրիստոնյա ասորիների
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը այսօր ազատել է 37 քրիստոնյա ասորիների, որոնց գերի էր վերցրել այս տարվա փետրվարի վերջին Սիրիայի հյուսիս-արևելքից: Այս մասին գրում է Ռիա նովոստին:
Նրանց բոլորն արդեն Թել-Թամար քաղաքում են: Գերությունից ազատվածները հիմնականում կանայք են:
Թե ինչպես է հաջողվել պայմանավորվել ահաբեկիչների հետ, անհայտ է: Միջնորդների միջոցով բանակցությունները սկսվել էին մարտից, այն բանից հետո, երբ ահաբեկիչները գրավել էին քրիստոնեական գյուղեր և ավելի քան 250 բնակչի գերի վերցրել: