Երկարը նորաձև չէ
Եղունգները ենթարկվում են նորաձևությանը: Եղունգների երկարությունը, գույնը և ձևավորումը շրջապատին պատմում են մարդու ճաշակի մասին: Իսկ թե ինչպիսի եղունգներ են այսօր նորաձև, կանանց համար նախատեսված ինտերնետ-պորտալին պատմել է ռուս մատնահարդար Օլգա Եֆիմովան:
Եղունգների ձևը կարող է լինել քառակուսի, կլոր: Սուր եղունգներն արդեն վաղուց նորաձև չեն: Շատ երկար եղունգները նույնպես վաղույց չեն համարվում նորաձև: Աշնանը հիմնականում եղունգներին ավելի մուգ գույնի են քսում՝ վարդագույնից մինչև մուգ կարմիրի տարբեր երանգներ: Նորաձև է նաև սպիտակ և սև գույնը, արծաթագույնը, ոսկեգույնը:
Այսօր տարածված է թափանցիկ մանիկյուրը, նաև երբ մի գույնը սահուն անցնում է մեկ այլ գույնի: Կարևոր է ճիշտ և գեղեցիկ համադրել գույները:
Եղունգներին նկարում են նաև աշնանային էսքիզներ՝ զարդարված արծաթագույն կամ ոսկեգույն քարերով: