«Բարսելոնի» կազմում միայն 5 ֆուտբոլիստներ են գոլի հեղինակ դարձել Լա Լիգայում
Լեո Մեսսիի բացակայության պայմաններում Նեյմարը և Սուարեսն իրենց վրա են վերցրել գոլեր խփելու պարտականությունը:
«Բարսելոնի» վերջին 17 գոլը Լա Լիգայում խփել են Լուիս Սուարեսը և Նեյմարը, իսկ նրանցից բացի այս մրցաշրջանում աչքի են ընկել Լեո Մեսսին, Մարկ Բարտրան (երկուսն էլ վերջին անգամ գրավել են «Լևանտեի» դարպասը-խմբ.) և Թոմաս Վերմալենը, ում գոլը «Մալագայի» դեմ խաղում հաղթական էր:
Հիշեցնենք, որ Նեյմարը Լա Լիգայի լավագույն ռմբարկուն է և իր հաշվին ունի 11 գնդակ, իսկ Սուարեսը խփել է 9 գոլ:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները