Մի քանի օրվա ընթացքում Եգիպտոսից դուրս է բերվել 11 հազար ռուս զբոսաշրջիկ
Վերջին օրերին Եգիպտոսից դուրս է բերվել մոտ 11 հազար ռուս զբոսաշրջիկ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը: Փոխանցում է «Ռիա նովոստին»:
Նրա խոսքով՝ մինչև դեպի Եգիպտոս ավիաթռիչքների դադարեցման մասին հաղորդագրությունը, Եգիպտոսում հաշվվում էր մոտ 80 հազար ռուս զբոսաշրջիկ:
«Ընթացիկ շաբաթվա վերջը ևս լինելու է պիկային: Տեղափոխման հետ կապված հիմնական խնդիրը կայանում է ուղեբեռների առաքումը: Ուղեբեռերը կարող են փոստային ճանապարհով առաքվել հասցեատերերին, կամ նրանց տեղյակ կպահվեն թե տվյալ տարածաշրջան այցելող ավիաընկերությունների միջոցով որտեղ կարող են ստանալ իրենց բեռները»,- հայտարարել է փոխվարչապետը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի նախագահը հրամայել էր դադարեցնել դեպի Եգիպտոս թռիչքները մինչև կպարզվի օդանավի կործանման պատճառը: Պուտինը նաև հանձնարարել էր ապահովել Ռուսաստանի քաղաքացիների անխոչընդոտ վերադարձը Եգիպտոսից:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ