Նիգերիայում բախումների հետևանքով 13 մարդ է սպանվել
Առնվազն 13 մարդ է սպանվել Նիգերիայի Տարաբա նահանգում քաղաքական հակադիր ուժերի բախումների հետևանքով: Բի-Բի-Սի-ն գրում է, որ Վուկարի քաղաքում տասնյակ տներ են հրդեհվել, որտեղ քանիցս միջկրոնական ու միջէթնիկական բախումներ են եղել: Բախումները հաջորդել են դատարանի վճռին, որով չեղյալ էին համարվել նահանգապետի ընտրությունների արդյունքները, հայտարարվել էր, որ ընտրությունները խախտումներով են եղել:
Քվեարկության արդյունքում հաղթել էր ընդդիմադիր կուսակցության առաջնորդը, սակայն դատարանը վճռել է, որ նահանգապետի պաշտոնը պետք է մնա իշխող կուսակցության անդամին՝ Աիշա Ալհասանին: Նա կլինի առաջին կին նահանգապետը Նիգերիայի պատմության մեջ: