Դավութօղլու. Ասադը չպետք է մնա իր պաշտոնում անցումային փուլում
Թուրքիան, ԱՄՆ-ն և դաշնակիցները անհնարին են համարում Ասադի մնալը իշխանության ղեկին Սիրիայի անցումային շրջանում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն CNN-ին տված հարցազրույցում: Փոխանցում է Ria.ru-ն:
«Միլիոնավոր սիրիացիներ սպասում են, թե երբ են վերադառնալու իրենց տները: Քանի դեռ Ասադը իշխանության ղեկին է, դա տեղի չի ունենա: Սիրիական ժողովրդի համար այժմ ամենակարևորը լույս տեսնելն է թունելի վերջում»,- հայտարարել է Դավութօղլուն:
Թուրքիայի վարչապետի խոսքով՝ հարցը այն չէ, թե որքան ժամանակ է Ասադը շարունակելու պաշտոնավարել, այլ այն, թե երբ է նա հեռանալու երկրի ղեկավարի պաշտոնից: