Մահացել է աշխարհի ամենաբարձրահասակ մարդը
26 տարեկան հասակում մահացել է աշխարհի ամենաբարձրահասակ մարդը` Պորնչայ Սաոսարին: Նրա հասակը կազմել է 2մ 69 սմ: Վերջին օրերին նա հորմոնալ խանգարումների հետևանքով առողջական խնդիրներ է ունեցել, ինչի պատճառով էլ տեղափոխվել էր հիվանդանոց, տեղեկացնում է NTV-ն:
Վերջին 12 ամիսների ընթացքում նա կորցրել էր 72 կգ և հասակն աճել էր 12 սմ: Մայրն ասել է, որ Սաոսրին մինչև 6-րդ դասարան սովորական երեխա է եղել: Սակայն այդ տարիքից սկսած կտրուկ սկսել է աճել: Բժիշկների եզրակացությամբ, օրգանիզմում նման փոփոխությունները պայմանավորված են հորմոնալ փոփոխություններով:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները