Առնոլդ Շվարցնեգերը խաղալու է հնդկական մարտաֆիլմում
Ամերիկացի հայտնի դերասան Առնոլդ Շվարցնեգերը խաղալու է հնդկական ֆիլմում: Օրերս ստորագրվել է համաձայնագիր, ըստ որի դերասանը խաղալու է հայտնի ռեժիսոր Շանկարի նոր մարտաֆիլմում՝ «Ռոբոտ 2»: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Նկարահանումների հրապարակում Շվարցնեգերի մեկ օրվա աշխատանքը գնահատվել է 500 հազար դոլար: Նկարահանումները տևելու են մեկ ամիս: Այսպիսով, բոլիվուդյան կինեմատոգրաֆիստները պետք է Շվարցնեգերին վճարեն 15 միլիոն դոլար: Կինոնկարը ստեղծողները վստահ են, որ գումարն անտեղի չեն կորցնի և նոր ֆիլմը վարձույթում հաջողությունների կհասնի:
Շվարցնեգերը մի քանի անգամ արտահայտել է իր սերը դեպի հնդկական կինեմատոգրաֆիան, չի թաքցրել ցանկությունը երբևէ հանդես գալ բոլիվուդյան ֆիլմում:
Շվարցնեգերը Հնդկաստան է գնալու դեկտեմբերին, այդ ժամանակ էլ կսկսվի նկարահանումների պրոցեսը: Ֆիլմի պրեմիերան կկայանա մեկ տարուց: