Չեխիայում փախստականները հացադուլ են հայտարարել
Չեխիայում ավելի քան 60 փախստական ժամանակավոր կացության կենտրոնում հացադուլ են հայտարարել: Նրանք այդպիսով բողոքում են կենտրոնում իրենց պահման ժամկետների երկարաձգման դեմ: Վաղ առավոտյան հացադուլ սկսելու մասին հայտարարել էր 44 մարդ, ավելի ուշ նրանց թիվն ավելացել է: Գրում է «Գազետա.ռու»-ն:
«Մարդիկ չեն հասկանում, ինչու են իրենց երկար պահելու կենտրոնում»,-ասել է կամավորներից Պետրա Դամսը:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ այս տարվա հունվարի մեկից մինչև նոյեմբերի մեկը ԵՄ սահմանները հատել է 1.2 մլն անօրինական միգրանտ: Հայտարարվել էր, որ փախստականների նոր կենտրոններ կստեղծվեն ինչպես ԵՄ անդամ, այնպես էլ Բալկյան երկրներում: