ՌԴ կենսաթոշակային տարիքի բարձրացումն անխուսափելի է. Մեդվեդև
«Հասկանալի է, որ մենք վաղ թե ուշ ստիպված ենք լինելու բարձրացնել կենսաթոշակային տարիքը. ամբողջ աշխարհում կյանքի տևողությունը երկարում է, բարձրանում է նաև կենսաթոշակի անցնելու տարիքը: Դա օբյեկտիվ գործընթաց է»,-«Ռոսիյսկայա գազետա»-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ վարչապետը:
Դմիտրի Մեդվեդևն առաջին անգամ է միանշանակ հայտարարել, որ Ռուսաստանում կենսաթոշակային տարիքի բարձրացումն անխուսափելի է:
Նրա խոսքերով` այս կապակցությամբ դեռևս ոչ մի որոշում չի ընդունվել: Միևնույն ժամանակ նա նշել է, որ Պետդումայում նոր օրենսդրական նախագիծ է օրակարգ մտցվել, որը նախատեսում է կենսաթոշակային տարիքը պետական ծառայողների համար աստիճանաբար բարձրացնել մինչև 65 տարեկան: Մեդվեդևը նման նախաձեռնությունը բացատրել է նրանով, որ պետական պաշտոնյաները հոգեբանորեն պատրաստ են մի քանի տարի ավելի շատ աշխատել, քան մի շարք այլ մասնագիտության տեր մարդիկ:
Հարցազրույցի ընթացքում Դ. Մեդվեդևը նաև անդրադարձել է հակաճգնաժամային միջոցառումների նախագծի մշակմանը և չի բացառել, որ 2016թ-ին տնտեսական վիճակի շարունակական վատացման դեպքում կիրականացվեն հակաճգնաժամային քայլեր:
«Հակաճգնաժամային նախագծով ապրելն ավելի դյուրին է, քան հասարակ իրավիճակում, քանի որ դու ունես փողի որոշակի զանգված և այլ բանի վրա հույսդ չես դնում»,-ասել է ՌԴ վարչապետը:
Միևնույն ժամանակ Մեդվեդևը նշել է, որ իրավիճակը կարող է «մոտավորապես մնալ այնպես, ինչպես որ հիմա է»:
«Մենք նախատեսում ենք, որ գալիք տարվա ընթացքում ինֆլյացիան կկրճատվի միչև 7 տոկոս և տնտեսական աճը կվերականգնվի»,-հավելել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին