Մոդիլիանիի՝ 170 միլիոն դոլարով վաճառված կտավի գնորդն է չինացի նախկին տաքսու վարորդը
Իտալացի հայտնի նկարիչ Ամեդեո Մոդիլիանի «Մերկ պառկած կինը» կտավը, որը վաճառվել է Նյու Յորքի Christee's աճուրդի տանը ռեկորդային գնով՝ 170,4 միլիոն դոլար, գնել է չինացի միլիարդատեր Լյու Իցյանը: Այս մասին գրում է Նյուզռու.քոմ կայքը:
Նախկինում տաքսու վարորդը, ով կարողացել է դառնալ տնտեսագետ և հարստանալ, այն վեց հոգուց մեկն է եղել, ով մասնակցել է աճուրդին: Նա լրագրողներին պատմել է, որ մտադիր է կտավն ուղարկել Շանհայ, որտեղ ինքն ու իր կինը երկու մասնավոր թանգարան ունեն:
«Մեր թանգարանները մի քանի տարի է, որ գործում են և հիմնականում ներկայացված է ավանդական չինական մշակույթը: Սա լավ հնարավորություն է, որպեսզի հարստացնենք մեր հավաքածուն համաշխարհային արվեստի այս գլուխգործոցով»,- ասել է նա:
Իցյանի կարողությունը գնահատվում է 1,2 միլիարդ դոլար:
Նշենք, որ Մոդիլիանիի «Մերկ պառկած կինը» կտավը դարձել է արվեստի ամենաթանկ ստեղծագործություններից մեկը, որը երբևէ վաճառվել է աճուրդներում:
Նախորդող հրապարակում՝
Մոդիլիանիի կտավը դարձել է աճուրդներում երբևէ վաճառված ամենաթանկ ստեղծագործություններից մեկը