Ռուսաստանն առաջարկել է Սիրիայում 1,5 տարուց ընտրություններ անցկացնել
Համաձայն ՄԱԿ-ում շրջանառվող փաստաթղթի, Ռուսաստանը առաջարկում է Սիրիայում 18 ամսով անցումային փուլ սահմանել, որից հետո նոր նշանակել նախագահական ընտրություններ: Հաղորդում է «BBC»-ին:
Աղբյուրի դիտարկմամբ՝ ներկայացված առաջարկներից պարզ չէ, թե արդյոք Մոսկվան ցանկություն ունի Բաշար Ասադին այդ մեկ ու կես տարում տեսնել Սիրիայի նախագահի պաշտոնում:
Ինչպես հաղորդվում է, հայտնի չէ նաև, արդյոք Սիրիայի ներկայիս նախագահը հնարավորություն կունենա իր թեկնածությունը առաջադրելու այդ վաղաժամ ընտրություններին:
Փաստաթղթում անդրադարձ է կատարվում նաև սիրիական ընդդիմությանը, որին առաջարկվում է բանակցային գործընթացի մասնակից դառնալու համար միավորել ուժերն ու հանդես գալ միասնական ճակատով:
Աղբյուրը նկատում է, որ փաստաթուղթը շրջանառության մեջ է դրվել շաբաթ օրվա հանդիպմանն ընդառաջ, որի ժամանակ պետք է նաև որոշվի, թե սիրիական ընդդիմության որ հատվածի հետ են շարունակվելու բանակցային գործընթացի շուրջ ընթացող քննարկումները:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին