Ուկրաինան սպառնում է մորատորիում կիրառել ռուսական պարտքի նկատմամբ
Ուկրաինան մորատորիում կհայտարարի Ռուսաստանին վճարվելիք 3 մլրդ. դոլար պարտքի նկատմամբ, եթե Մոսկվան հրաժարվի վերաձևակերպել վարկի պայմանները: Այս մասին «BBC»-ի հաղորդմամբ հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը:
«Ռուսաստանը չի ստանա ավելի ձեռնտու պայմաններ, քան մյուս վարկատուները: Եթե նա հրաժարվի բանակցություններից, մենք Մորատորիում կսահմանենք ռուսական պարտքի մարման նկատմամբ»,-«Twitter»-յան իր միկրոբլոգում գրել է Յացենյուկը:
Ի պատասխան Յացենյուկի գրառման`Կրամլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է, որ Ուկրաինայի կողմից ռուսական պարտքը չվճարելը նրա համար դեֆոլտային իրավիճակ կարող է ստեղծել, քանի որ, Պեսկովի կարծիքով, պարտքը սուվերեն է:
Ավելի վաղ դեֆոլտի վտանգի մասին խոսել է նաև Ուկրաինայի ֆինանսների նախարար Նատալյա Յարեսկոն, ով նշել էր, որ Ռուսաստանը կարող է Ուկրաինային դեֆոլ հայտարարել, եթե ռուսական պարտքի վճարման հարցում ուշացումներ լինեն:
Ոկրիանայի գլխավոր վարկավորող կազմակերպությունը`Արժույթի միջազգային հիմնադրամը, արդեն կոչ է արել ռուսական և ուկրաինական իշխանություններին հարցի շուրջ երկխոսություն ծավալել և կառուցողական որոշում ընդունել: Հիմնադրամի տնօրենների խորհուդը նոյեմբերին կայանալիք խորհրդակցության ընթացքում պատրաստվում է քննարկել Ուկրաինայի ռուսական պարտքի կարկավիճակը:
3 մլրդ. դոլարի վարկը Ռուսաստանը հատկացրել է Ուկրաինային 2013թ-ին, երբ Ուկրաինայում նախագահը դեռևս Վիկտոր Յանուկովիչն էր: Նոր իշխանությունները պահանջում են, որպեսզի պարտքը համարվի մասնավոր, ինչի հիման վրա տեղի կունենա վարկային պայմանների վերաձևակերպում և պարտքի 20 տոկոսի չեղարկում: