Վենեսուելայի նախագահի ազգականներին ԱՄՆ-ում ձերբակալել են թմրանյութի վաճառքի համար
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի երկու ազգականների մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ տարածք մաքսանենգ թմրանյութ անցկացնելու համար: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Մեղադրական եզրակացությունն ուղարկվել է և գրանցվել Նյու Յորքի դաշնային դատարանում: Ավելի ուշ դատարանի առջև կկանգնեն 30-ամյա Ֆրանկի դե Ֆրեյտասը և 29-ամյա Էֆրաին Կամպո-Ֆլորեսը: Նրանք ձերբակալվել էին Հաիթիի մայրաքաղաքում: Այդ երկրի իշխանությունները որոշում են կայացրել նրանց հանձնել ԱՄՆ իրավապահներին: Խոսքը Մադուրոյի տիկնոջ՝ Սիլիա Ֆլորես ազգականների մասին է: